Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Մի լուսավոր օր դուք այլևս չեք լինի իշխանության

Մի լուսավոր օր դուք այլևս չեք լինի իշխանության
03.02.2025 | 10:19

Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Քսենոֆոբիայի այդ քաղաքականությունը ոչ միայն ռամիլսաֆարովներ բերեց ասպարեզ, այլև հանգեցրեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընդդեմ Արցախի, դրան հաջորդեց բլոկադան, հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը Արցախում։ Ես դեռ չեմ խոսում պատերազմական հանցագործությունների, հայ կին զինծառայողի անդամահատման և այլ դաժան ու ողբերգական իրողությունների մասին։ Մարդկության դեմ մեծագույն հանցագործությունը՝ ցեղասպանությունը, տեղի է ունենում էթնիկ խմբի վերաբերյալ պետական մակարդակով տարածվող ատելության քարոզի միջոցով, որը հանգեցնում է տվյալ էթնիկ խմբի դեհումանիզացիային ու «հեշտացնում» նրա զանգվածային ոչնչացումը։

Ասածս այն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարածվող ատելությունը ամեն կերպ կոծկող, Ադրբեջանի մասին կեղծ իմիջ ստեղծող, Ալիևի խոսույթը բառ-բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով կատարում է Ալիևի պահանջները՝ միգուցե հույս ունենալով, որ դա կօգնի երկարաձգել իշխանությունը և պահպանել սեփական ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կողմից։ Եկել եմ ասելու, որ չի օգնի, քանի որ դուք Ալիևին լավ չեք ճանաչում, ուստի ձեզ այդքան մի կոտորեք…

Դուք նաև մեր հանրությանն ենք մի քիչ շատ թերագնահատում, մտածում եք նենց եք խեղճացրել ձեր «խեղճիզմով», որ խելոք կհանձնվեն. էստեղ էլ եք սխալ հաշվարկ արել։

Մի լուսավոր օր դուք այլևս չեք լինի իշխանության, ու եթե ամեն ինչ ճիշտ գնա, կենթարկվեք պատասխանատվության արդար դատական համակարգում, որպեսզի մի օր մենք իմանանք՝ ինչի գնացիք կոլաբորացիոնիզմի՝ հային դեհումանիզացնող բռնապետական Ադրբեջանի ղեկավարության հետ։ Եվ վստահ եմ՝ մեղադրանքները ոչ ոք ձեզ վրա չի կարի, դրանք չեն լինի շինծու, քանի որ դուք եք այդ հագուստը կարում ձեզ վրա՝ մեր պետության ու մեր ազգային ինքնության դեմ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ